Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Համակարգը հուսալի ձեռքերում է

Համակարգը հուսալի ձեռքերում է
17.03.2014 | 15:04

ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ ԲՀԿ-ի վերնախավի և ԼՂՀ-ի առողջապահության նորանշանակ նախարար Հարություն Քուշկյանի միջև խնդիրներ չեն ծագել` կուսակցությունից Հարություն Քուշկյանի դուրս գալու առնչությամբ: Ավելին, նույն աղբյուրը հավաստում է, որ նրանք շարունակում են նորմալ փոխհարաբերություններ պահպանել: Գուցե և խնդիր ծագեր, եթե խոսքը չվերաբերեր Ղարաբաղին, քանի որ Հայաստանի ոչ միայն բոլոր ընդդիմադիր և իշխանամետ կուսակցությունները, այլև անհատները շահագրգռված են Ղարաբաղի զարգացման հարցով:

Ըստ ամենայնի՝ ԼՂՀ կառավարությունը որոշել է լրջորեն զարգացնել իր առողջապահական համակարգը, ինչով էլ պայմանավորված է ՀՀ առողջապահության նախկին նախարար, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավար Հարություն Քուշկյանին ԼՂՀ առողջպահության նախարար նշանակելու փաստը: Եթե նկատենք, որ Հարություն Քուշկյանին ՀՀ առողջապահության նախարար եղած ժամանակ հաջողվեց վերացնել ստվերային «կարուսելը» ծննդօգնության ոլորտում, զարգացնել և նոր թափ հաղորդել մարզային առողջապահությանը` վերակառուցելով բուժհաստատություններն ու հագեցնելով դրանք գերժամանակակից սարքավորումներով, նաև վերհիշենք շատ այլ նորամուծություններ, ապա կարելի է ասել, որ ԼՂՀ առողջապահության բախտը բերել է:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2336

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ